211652_close_icon

Արարատի մարզպետի երկու տեղակալներն ազատվել են պաշտոնից

views-count3146 դիտում article-date 15:06 20-05-2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզպետի տեղակալներ Տիգրան Պարսիլյանն ու Արթուր Մկրտչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական e-gov.am կայքը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Պարսիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: Նույն հոդվածով աշխատանքից ազատվել է նաև մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը:

Նմանատիպ նյութեր