Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից
Վարչապետի որոշմամբ Սամվել Ռուբենյանն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Սամվել Ռուբենյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Սարուխանյանն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Սերգեյ Սարուխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:
Պաշտոնից ազատվել է նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Անուշավան Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: