Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, միացել է ցուցարարներին՝ հանդարտության կոչերով
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ևս ժամանել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի տարածք։
«Ես այստեղ եմ, որպեսզի լինեմ ժողովրդի կողքին, իմ ընտրատարածքն է»,-լրագրողների յետ զրույցում ասաց պատգամավորը։
Հավելեց, որ հնարավոր բախում լինելու դեպքում փորձելու է հանդարտեցնել ժողովրդին. «Նպատակս դա է»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք տեղի ունեցողը դատական համակարգին միջամտություն չի համարում, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, հիմա լրիվ այլ պրոցես է տեղի ունենում, որևէ դատական գործընթացի չենք միջամտում: Ակցիան, կարծում եմ, Հայաստանում ընդհանուր դատական համակարգի դեմ է: Այս մի տարվա մեջ բազմաթիվ տարբերակներ են տրվել, բայց այդ մի տարին դատական իշխանությունը որեւէ ձևով չօգտագործեց հօգուտ իրեն»:
Պատգամավորի խոսքով, եթե երկիրն ունի անառողջ համակարգ, պետք է օր առաջ առողջացման պրոցես սկսվի:


