211652_close_icon
views-count709 դիտում article-date 22:39 02-02-2024

Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, որը կայունության և հանդարտության նշան է․ Սուրեն Պապիկյան

Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Վերջին մի քանի ամիսներին իրավիճակը կարելի է բնորոշել հարաբերական կայուն, որը կայունության և հանդարտության որոշակի նշաններ է իրենից ներկայացնում»,- ասել է նա։

Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այն զինվորականները, ովքեր հավուր պատշաճի պատրաստ են ատեստավորման կամ պատրաստվում են, եթե անգամ պատրաստ չեն եղել նախկինում,  նրանք էապես բարձր աշխատավարձ կարող են ստանալ։

«Ատեստավորումը, ի հեճուկս  բոլոր պեսիմիստների բերել է նրան, որ մենք տեսնում ենք, որ մոտիվացիան և մրցակցությունը բանակի համար բերում է էական հաջողություններ»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր