211652_close_icon
views-count31277 դիտում article-date 20:10 14-01-2021

Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են Մոսկվայի օդանավակայանի՝ պաշտոնատար անձանց և պատվիրակությունների դիմավորման սրահ ու «Դավաճաններ» վանկարկում դիմավորել Աննա Հակոբյանին և երկու դուստրերին՝ Շուշանին և Մարիամին: Այս մասին հայտնում է Mediaport Տելեգրամյան ալիքը։ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնց Նիկոլ Փաշինյանը դեսպանի միջոցով խնդրել էր ապահովել իր ընտանիքի անդամների անվտանգությունը, էվակուացիա են հայտարարել և փակել են դիմավորման սրահի ելումուտը՝ փորձելով հավաքել ակցիայի մասնակիցների հեռախոսները: Փաշինյանի կնոջը և դուստրերին հետևի մուտքով ուղեցել են դեպի մեքենաներ, որտեղ նրանց դիմավորել են հայ համայքնի ներկայացուցիչները «վիժվածքների ընտանիք», «դավաճան տականքներ» բացականչություններով: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար՝ 10 զինված «ախրանիկի» ուղեկցությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր