211652_close_icon
views-count951 դիտում article-date 20:44 17-05-2019

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր մայիսի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» օրակարգային հարցի քննարկումների և որոշման շրջանակում իրականացվելիք միջոցառումներին: Խորհրդակցության ընթացքում նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Արսեն Թորոսյանը ներկայացրել են զինված ուժերի բնականոն կենսագործունեությանն առնչվող առողջապահական ոլորտի այն հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է մշակել գործուն մեխանիզմներ՝ միջգերատեսչական կապն ամրապնդելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ինչպես նախազորակոչային, այնպես էլ բուն զորակոչային շրջանում զորակոչիկների բժշկական հետազոտությունների գործընթացի նոր, առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ու ներդրման անհրաժեշտությանը: Կարևորվել է երկու նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ստեղծված օպերատիվ փոխգործակցությունը, ինչը թույլ է տալիս արագ և արդյունավետ կերպով լուծել զորակոչի նախապատրաստական և անցկացման փուլերում առաջացող տարատեսակ խնդիրները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության նախարարության և առողջապահության նախարարության միջև միջգերատեչական փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր