211652_close_icon
views-count2006 դիտում article-date 22:44 06-07-2021

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ և վարչության պետեր:

Ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն և բարձր կարգապահություն ցուցաբերած շրջանավարտներին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի անունից հանձնվել են պատվոգրեր և «ՈՒսման գերազանցիկ» հուշամեդալներ:

Ավարտին, երկարամյա և անձնուրաց ծառայության համար, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր երախտագիտությունն է հայտնել գեներալ-մայորներ Արմեն Վարդանյանին և Իշխան Մաթևոսյանին՝ նրանց հանձնելով պատվոգրեր ու հուշանվերներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր