211652_close_icon
views-count1699 դիտում article-date 22:29 13-09-2019

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Սեպտեմբերի 24-ից մեկնարկող ռազմավարական զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների և ուժային կառուցների ներկայացուցիչներ, մարզպետներն ու Երևանի քաղաքապետը: Խորհրդակցության ընքացքում քննարկվել են ռազմավարական զորավարժության շրջանակում պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը վերաբերող հարցերը, հանգամանալից ներկայացվել է զորավարժության ծրագիրը, դրա առանձնահատկություններն ու նպատակները: Խորհրդակցության ավարտին ԶՈՒ ԳՇ պետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր