Իրավապահները պրեսինգի են ենթարկում Աբովյանի քաղաքապետին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները, ինչպես հայտնի է, տեղի կունենան հունիսի 9-ին: Աբովյանում իրավիճակն օր օրի ավելի է լարվում, կրքերը թեժանում։
Իշխանությունները, այդ թվում՝ իշխանական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջոցով քայլեր են ձեռնարկվում գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի նկատմամբ։
ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են տիրող իրավիճակին և իրավապահ մարմինների կողմից Աբովյան համայնքում անցկացվող լայնածավալ ստուգումների մասին։ Այս կապակցությամբ մենք հարց ենք ուղղել Վահագն Գևորգյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]