ՍԴ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել. 168․am
Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել։
Ըստ [url=https://168.am/2020/12/08/1423692.html]168.am[/url]-ի տեղեկությունների՝ ՍԴ–ում բուռն քննարկում է եղել, վարույթ չընդունելու առաջարկությունը արել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը, իսկ նախագծին դեմ են եղել ՍԴ անդամներ Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը, Աշոտ Խաչատրյանը։ Վահե Գրիգորյանը, կորոնավիրուսի պատճառով, չի մասնակցել նիստին։