2345 դիտում
09:11 14-05-2019
Աղբի մենաշնորհ. Էջմիածնի աղբավայրի շուրջ բնակվողները ցույց են արել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն գրեթե մեկ ամիս է՝ Էջմիածնում չեն դադարում բողոքի գործողությունները ընդդեմ Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի: Բողոքողները Էջմիածնի աղբավայրի շուրջ բնակվող և աղբավայրում իրենց հացը վաստակող քաղաքացիներն են: Տարիներ շարունակ այդ մարդիկ տեսակավորել են աղբը, ապակին, մետաղը, պլաստիկն ու այլ ապրանքներ առանձնացրել են և հանձնել:
Թավշյա հեղափոխությունից հետո աղբը տեսակավորելու գործը իրենով է արել Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ում հրահանգով աղբատարները աղբը տանում են նախ Էջմիածնի ալրաղացի տարածք, բեռնաթափում, որտեղ այն տեսակավորվում է, հետո միայն անպետք աղբը տեղափոխվում աղբավայր:
Երեկ այն քաղաքացիները, որոնք երկու տասնամյակ ապրել են աղբը տեսակավորելու հաշվին, շրջափակել էին ալրաղացը՝ թույլ չտալով, որ մեքենաները դուրս գան տարածքից: Նրանք ասում են, որ քաղաքի աղբը փոխքաղաքապետի սեփականությունը չէ, և նա իրավունք չունի մենաշնորհ հաստատել աղբի նկատմամբ: Նրանք մտադիր են բողոքի գործողություններ կատարել նաև կառավարության դիմաց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1731 դիտում
17:41 27-03-2014
Ղրիմում առանց գրանցման բնակվողները մինչ ապրիլի 19֊ը պետք է լքեն տարածքը
1671 դիտում
09:18 08-06-2016
Հակոբ Հակոբյանը չի կարծում, թե շաքարավազի ներկրման մենաշնորհ կա. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
625 դիտում
09:03 30-04-2024
Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»