Վերահսկողական միջոցառումներ են սկսվել թունաքիմիկատների իրացման շուկայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողություն է սկսել թունաքիմիկատների իրացման շուկայում: Դիտարկումներ անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում:
Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացվող դիտարկման մեկնարկին մասնակցել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:
Թունաքիմիկատների իրացման մի քանի կետերում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ոլորտում տնտեսվարողները թեև հիմնականում պահպանում են սահմանված նորմերը, սակայն առկա են նաև թերացումներ և խախտումներ: Հայտնաբերված ժամկետանց թունաքիմիկատները հանվել են վաճառքից, առանց մակնշմանները՝ ուղարկվել լաբորատոր փորձաքննության, իսկ մակնշման թերություններով կամ հայերեն մակնշման բացակայությամբ թունաքիմիկատների վաճառքը կասեցվել է, հանձնարարվել է ապահովել դրանց պատշաճ մակնշումը:
Թունաքիմիկատների իրացման շուկայում պետական վերահսկողությունը շարունակվում է, արդյունքները կհրապարակվեն:
http://snund.am/%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B0%D5%BD%D5%AF%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%BE/
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]