1612 դիտում
19:18 13-03-2023
«Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական միջոցառումներ» են․ ավազ, խիճ, շինաղբ տեղափոխող բեռնատարների վարորդները տուգանվում են
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․
«Փետրվար-մարտ ամիսներին Երևան քաղաքում և հարակից մարզերում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր` ավազի, խճի, հողային զանգվածների, նաև շինարարական աղբ տեղափոխող տարբեր մակնիշի 17 բեռնատար։
Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։
Իրականացվել են բացատրական աշխատանքներ։
Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։
Իրազեկում՝ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 150.000 ՀՀ դրամի չափով։
Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 300.000 ՀՀ դրամի չափով»։

Նմանատիպ նյութեր
2552 դիտում
10:17 04-09-2014
«Առողջ սունկ» ՍՊԸ-ն խախտել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը. ՀՀ Բնապահպանության նախարարություն
Այս բաժնից
562 դիտում
20:08 22-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
568 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան