Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել և իր խոսքն ուղղել երկրպագուներին
Այսօր «Լոռիի» գլխավոր մարզիչ հեռացած Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել իր պաշտոնից և ակումբի մամուլի ծառայության միջոցով իր խոսքն ուղղել ակումբի երկրպագուներին:
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը և անձամբ ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանին այստեղ աշխատելու հնարավորության համար:
Որպես մարզիչ` անձամբ իմ առջև «Լոռիի» հետ եվրագավաթային ուղեգիր նվաճելու խնդիր էի դրել, որ ցավոք չի հաջողվում իրագործել: Ի սրտե ցանկանում եմ հաջողություն մաղթել այն մարզչին, որը ինձնից հետո կզբաղեցնի «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Լոռին» կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ակումբի բոլոր աշխատակիցներին սրտացավ և հոգատար աշխատանքի համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ակումբի երկրպագուներին, որոնք մշտապես թիմի կողքին էին և աջակցում էին, թե՛ լավ, թե՛ վատ պահերին:
Հուսով եմ, որ ակումբը շատ շուտով կարդարացնի Ձեր բոլոր ակնկալիքները: Մաղթում եմ, որ մոտ ապագայում «Լոռին» հասնի մեծ հաջողությունների և ուրախացնի ակումբի բոլոր երկրպագուներին»,- ասել է Արթուր Պետրոսյանը: