211652_close_icon
views-count1720 դիտում article-date 21:35 15-04-2021

«Լոռի» ՖԱ-ի ավագ Արթուր Ավագյանը հրաժեշտ է տվել թիմի երկրպագուներին

«Լոռի» ՖԱ-ի ավագ Արթուր Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում հրաժեշտ է տվել թիմի երկրպագուներին, հայտնում է Armsport.am-ը:

Ֆուտբոլիստը գրել է.

«Ինչպես յուրաքանչյուր գեղեցիկ պատմություն,իմ պատմությունն էլ կանաչ ընտանիքի հետ մոտեցավ իր ավարտին։ Ուրախ էի կիսել իմ կյանքի այս ժամանակահատվածը ձեզ հետ, հարգելի՛ Լոռի ՖԱ-ի աշխատակիցներ,մարզիչներ, իմ խաղընկերներ և սիրելի՛ երկրպագուներ։

Ուրախ եմ,որ պատիվ եմ ունեցել ձեզ հետ կիսելու խաղադաշտը, մարզվելու, հաղթահարելու դժվարություններն ու հաղթելու։
Սիրելի՛ երկրպագուներ, շնորհակալ եմ այն ջերմ վերաբերմունքի համար,որը ստացել եմ թե՛ տրիբունաներից, թե՛ դրանից դուրս։

Համոզվա՛ծ եղեք,որ այս կարճ ժամանակահատվածում իմ կյանքում թողել եք անջնջելի հետք և ձեր նվիրված վերաբերմունքով ու անկրկնելի երկրպագությամբ պարգևել եք բազմաթիվ հաճելի հիշողություններ։

Ինձ համար պատասխանատվություն և մեծ պատիվ է եղել կրել թևկապը ու լինել ձեր ավագը, սակայն ցավով եմ ուզում ասել, որ մեր ճանապարհները այս պահից ժամանակավոր բաժանվում են, ժամանակավոր, քանզի համոզված եմ, որ մի օր ես հետ եմ վերադառնալու այդքան հարազատ դարձած Վանաձոր քաղաք, և շարունակելու ենք կերտել Լոռիի նոր հաղթանակների պատմությունը։

Սիրով՝ ձեր ավագ Արթուր Ավագյան
ՄԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻ ԼՈՌԻ…»։

Նշենք, որ մարտի 16-ին «Լոռի» ակումբը հայտարարեց Հայաստանի առաջնությունից:

Նմանատիպ նյութեր