Մոսկվայում հասարակական վայրում ալկոհոլ խմելու համար ձերբակալել են մենամարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյին
Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է խառը մենամարտերի հայտնի մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոյին՝ հասարակական վայրում ալկոհոլ օգտագործելու համար:
Եմելյանենկոյին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, և նրա դեմ վարչական արձանագրություն են կազմել:
Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունը հաստատել են ձերբակալման փաստը:
Ներկա պահին հայտնի է, որ Եմելյանենկոյին տեղափոխել են Մոսկվայի Դանիլովյան շրջանի քաղմաս: Մարզիկի փաստաբանը՝ Կախաբեր Դոլբաձեն պարզում է տեղի ունեցածի պատճառները:
Նշենք, որ Ալ. Եմելյանենկոն խառը մենամարտերի ProFC վարկածով աշխարհի նախկին չեմպիոնն է, մարտական սամբոյի աշխարհի բազմակի չեմպիոն: Հայտնի է իր սկանդալային վարքագծով: