Կորոնավիրուսից մահացել է հայտնի մենամարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը նաև մարզիկի մարզիչն էր, երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մոսկվայում:
Այս մասին հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: «Տխուր լուրեր են հասել. մեզանից հեռացավ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը:
Չեչեն ժողովրդի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Նուրմագոմեդովի ընտանիքին»:
Նշենք, որ ապրիլի վերջերից Աբդուլմանապ Նուրմագոմեդովը հիվանդանոցում էր գտնվում կորոնավիրուսի դրական թեստ հանձնելուց և սրտի վիրահատություն տանելուց հետո:
Հաբիբը օրերս հայտնել էր, որ հոր առողջական բարելավել է: