Մենամարտիկ Գեորգի Կարախանյանը հաղթանակը նվիրել է Արցախին. Sport.News.am
Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող Գեորգի Կարախանյանը Bellator 251 մրցաշարում միավորներով հաղթել է ամերիկացի Բրյուս Լոգանին, հայտնում է Sport.News.am-ը:
Հայ մարտիկը հաղթանակը նվիրել է Արցախին: «Արցախը մերն է: Բոլոր հայերի համար»,- հաղթանակից հետո ասել է Գեորգի Կարախանյանը, որը մենամարտից հետո ութանկյուն է դուրս եկել Հայաստանի դրոշով:
Գեորգի Կարախանյանը խառը մենամարտերում անցկացրել է 42 մենամարտ, որոնից 30-ում հաղթել է: