1493 դիտում
13:36 12-05-2019
Հյուսիսային Կորեան շարունակում է հրթիռային փորձարկումները
Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարում են, որ, Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռների փորձարկում է կատարել, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4912707.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Հարավային Կորեայի Միացյալ շտաբի հաղորդագրության համաձայն, բալիստիկ հրթիռների փորձարկումը Հյուսիսային Կորեայի կողմից կատարվել է երկրի Հյուսիսային Փյոնգան շրջանում, որտեղից հրթիռները ուղղվել են դեպի երկրի հյուսիս-արեւմտյան օդային տարածք: Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը կոչ է արել Փհենյանին զերծ մնալ հրթիռների փորձարկումներից.
«Մենք այդ փորձարկումները չենք դիտարկում որպես միջկորեական ռազմական համաձայնագրի խախտում, սակայն, ցանկանում եմ զգուշացնել՝ եթե Հյուսիսային Կորեան կրկնի դրանք, մեր բանակցությունները կբարդանան»:
Սպիտակ տանն իր ելույթում նախագահ Թրամփը նույնպես դժգոհություն է հայտնել փորձարկումների պատճառով.
«Ոչ ոք դրանից գոհ չէ, մենք ուշադիր հետեւում ենք: Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Գիտեմ, որ նրանք ցանկանում են բանակցել, սակայն, չեմ կարծում՝ նրանք պատրաստ են բանակցելու»:
Փորձարկումները կարող են բարդացնել միջուկային խնդրի շուրջ բանակցությունները Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չան Ընի միջեւ: Քիմը ցանկանում է, որ ԱՄՆ-ը թուլացնի պատժամիջոցները որպես Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման բանակցություններում բարի կամքի դրսեւորում, մինչդեռ Թրամփը հայտարարել է, որ որեւէ թուլացում չի լինի, մինչեւ ինքը չտեսնի իրական քայլեր Քիմի կողմից:
Նմանատիպ նյութեր
3994 դիտում
15:33 04-05-2017
Իրանը ձախողել է հրթիռային փորձարկումները
2953 դիտում
09:35 29-05-2017
Հարավային Կորեան հայտնել է Հյուսիսային Կորեայի իրականացրած նոր հրթիռային փորձարկման մասին
1970 դիտում
12:48 23-08-2017
Հյուսիսային Կորեան կընդլայնի իր հրթիռային շարժիչների արտադրությունը
Այս բաժնից
1135 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1162 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
1048 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել