Հյուսիսային Կորեան կընդլայնի իր հրթիռային շարժիչների արտադրությունը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է Քիմիական նյութերի գիտական ինստիտուտ, որտեղ էլ հրահանգել է ավելացնել արտադրվող հրթիռների և միջուկային մարտագլխիկների քանակը։ Այդ մասին հայտնել է Հյս. Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
«Հրահանգվել է, որպեսզի ինստիտուտը մեծացնի կոշտ վառելիքով ու մարտագլխիկներով հրթիռների արտադրությունը»,-ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը նշել էր, որ Փհենյանը օրեր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ընդունումից հետո իր գործողություններում զսպվածություն է ցուցաբերում։