Իրանը ձախողել է հրթիռային փորձարկումները
Իրանն անհաջող հրթիռային փորձարկումներ է իրականացրել Հորմոզի նեղուցում։ Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ կառավարությունում իր աղբյուրին։
Վերջինի խոսքով՝ մայիսի 2-ին իրանցի զինվորականները փորձել են թևավոր հրթիռ արձակել Yono ստորջրյա ոչ մեծ նավից։ Նշված տիպի հրթիռը գտնվում է միայն Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառազինությունների շարքում։
Այլ մանրամասներ աղբյուրը չի հաղորդել։
Այս տարվա փետրվարին Իրանը հաջողությամբ ստորջրյա նավից հրթիռային փորձարկում իրականացրեց, ինչից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այդ փորձարկումը հակասում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ գործողությունների համաձայնագրին։