211652_close_icon
views-count2355 դիտում article-date 14:32 10-05-2019

Վարչապետը գերատեսչություններին հանձնարարեց տեղավորվել սահմանված ժամկետների մեջ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել օրենսդրական կարգավորումների ժամկետները և տեղավորվել դրանց մեջ: Վարչապետն այս հանձնարարությունն արեց, արձագանքելով Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի `«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցն Ազգային ժողովում հրատապության կարգով քննարկելու խնդրանքին: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարզաբանեց, որ օրենքում գրված է դրույթ, ըստ որի նորմատիվ իրավական ակտերը պետք է էլեկտրոնային ռեժիմով հրապարակվեն, և քանի որ մրցութային մեխանիզմները, և անցած տարվա հոկտեմբերից հետո տեղի ունեցած դեպքերը իրար զուգակցվել են, ծրագրավորողները չեն հասցրել այն իրականացնել, հետևաբար մեկ տարով հետաձգում են էլեկտրոնային այս համակարգի ներդնումը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս դեպքում այլ ընտրության հնարավորություն չկա։ «Ամեն անգամ ժամկետներ ենք սահմանում, հետո դրանց մոտենում, հետո մեկ տարով հետաձգում: Բոլոր գերատեսչությունները թող իրենց ոլորտի ժամկետներն ուսումնասիրեն: Ամենավատ բանն է, երբ մենք ամեն անգամ գալիս ենք, ժամկետ ենք հետաձգում, մեր գործի հիմնական մասը դառնում է սահմանված ժամկետները հետաձգելը: Դա լավ պրակտիկա չէ: Ուսումնասիրեք հատուկ, թե որտեղ ինչ օրենսդրական կարգավորում կա, որտեղ ժամկետներ են դրված, և տեղավորվեք ժամկետների մեջ»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր