211652_close_icon

Հանդիպման նպատակն է քննարկել 2024-2025 թվականների սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների կազմակերպման, որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանման հարցերը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1588 դիտում article-date 18:27 15-07-2025
Այսօր հուլիսի 15-ին Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը ունեցել է հերթական  աշխատանքային հանդիպում  համայնքապետարանի ղեկավար կազմի անդամների, վարչական ղեկավարների և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման հիմնական նպատակն էր համատեղ քննարկել 2024-2025 թվականների սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, ինչպես նաև արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների կազմակերպման, որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանման հարցերը։

 Քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվեցին համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող բազմաբնույթ շինարարական և վերանորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են ճանապարհաշինություն, բարեկարգման ծրագրեր, ջրամատակարարման, գազամատակարարման և կոյուղատար համակարգերի արդիականացում, ինչպես նաև կրթական ու մշակութային նշանակության կառույցների նորոգում։

 Կարևորեցի սուբվենցիոն միջոցներով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությունը և բնակչության համար տեսանելի ու շոշափելի արդյունքներ ապահովելու նշանակությունը՝ ընդգծելով, որ նման ծրագրերը ոչ միայն համայնքային ենթակառուցվածքների զարգացման երաշխավորն են, այլև խթանում են տեղական տնտեսության ակտիվացումը, նպաստում նոր աշխատատեղերի ստեղծմանը և համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։

 Պատրաստակամություն հայտնեցի սերտ համագործակցություն կապալառու կազմակերպությունների և ոլորտային մասնագետների հետ՝ ընդգծելով, որ Թալինի համայնքապետարանը շարունակելու է հետևողականորեն վերահսկել աշխատանքների իրականացումը և պահանջել սահմանված չափորոշիչներին ու պայմանագրային պարտավորություններին համապատասխան պատասխանատվություն յուրաքանչյուր ծրագրի համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր