68745 դիտում
10:20 10-05-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. քոլեջի 17-ամյա 2 ուսանողներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 9-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վ/3-րդի կողմնային մակերեսի կտրած վերք և ձախ ձեռքի 1-ին մատի դիմային ֆալանգի շրջանի կտրած վերք» ու «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք, որովայնի առաջնային պատի աջ և ձախ թուլակողերի կտրած-ծակած չթափանցող վերքեր» աշխորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել անչափահաս տղաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչներ՝ հասակակիցներ, 17-ամյա Վ. Հ.-ն և Ժ. Հ-ն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։20-ի սահմաններում Բուրաստան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և նույն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Գարիկ Շահբազյանի միջև, ով իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Վ. Հ.-ին և Ժ. Հ-ին։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Գ. Շահբազյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Արարատի մարզի պետական քոլեջներից մեկում։
Փաստի առթիվ մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
121310 դիտում
19:27 14-04-2021
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 55–ամյա հայրն ու նրա 28 և 23–ամյա որդիները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց