59296 դիտում
10:48 14-09-2018
Արտակարգ դեպք Երևանում. Տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի 12 ուսանողներ տեղափոխվել են հիվանդանոցներ
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի խումբ երեխաներ, ովքեր բժիշկներին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն են ժամանել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ռուստամյանի գլխավորությամբ։
Ոստիկաննրը պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից և նրանք թունավորվել են քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից առաջացած շմոլ գազի հետևանքով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց են տեղափոխվել քոլեջի ուսանողներ՝ 16-ամյա Մարիա Մ.-ն, 16-ամյա Լիդիա Ա.-ն, 17-ամյա Էլյա Ս.-ն, 16-ամյա Թամարա Մ.-ն, 18-ամյա Ալբերտ Ս.-ն, 16-ամյա Մարտին Պ.-ն, 16-ամյա Լուսինե Հ.-ն, 16-ամյա Սյուզաննա Ն.-ն, 17-ամյա Մերի Բ.-ն։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Լուսինե Հ.-ն, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Աննա Ա.-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա Միլենա Ս.-ն։
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաներին առաջինը օգնություն է ցուցաբերել քոլեջի տնօրեն ՝ 41-ամյա Նազելի Նավասարդյանը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: