211652_close_icon
views-count121313 դիտում article-date 19:27 14-04-2021

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 55–ամյա հայրն ու նրա 28 և 23–ամյա որդիները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ ՝ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում «Մասիս»  բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը և Հայաստանի քննչական կոմիտեի  Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝  ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչներ, 55-ամյա  Նորայր  Նավասարդյանը,  28-ամյա Կարեն Նավասարդյանը և 23-ամյա Ռոստոմ Նավասարդյանը:

Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները  այդ պահին ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

 Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում վիճաբանություն է  տեղի ունեցել Ն., Կ., Ռ.  Նավասարդյանների և նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Թոռն Շարոյանի, 21-ամյա Խադո Շարոյանի, 19-ամյա Ազիզ  Շարոյանի միջև, որի ժամանակ էլ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, Շարոյաններից մեկը դանակով հարվածներ է հասցրել Նավասարդյաններին: 

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներ Կ. և Ռ. Նավասարդյանները Ն. Նավասարդյանի որդիներն են, իսկ Խ. և Ա. Շարոյանները՝ Թ. Շարոյանի որդիները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Թ., Խ., Ա. Շարոյաններին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր