211652_close_icon
views-count2627 դիտում article-date 10:18 10-05-2019

Դուշանբեի ջերմացման փուլը մոտենում է ավարտին, պետք է պատրաստվել նոր սրացումների․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխության օրերին ադրբե­ջանական կողմը, չնայած որոշ փորձագետների կանխատեսումներին, չփորձեց օգտվել Հայաստանի ներքաղաքական անկայու­նությունից: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո, հատկապես ամռան ամիսներին հայ-ադրբեջանական հակա­մարտությունը սկսեց սրվել քաղաքական մակարդակում: Փաշինյանն ու Ալիևը փո­խանակվում էին սուր հայտարարություննե­րով: Ալիևը քննադատում էր ՀՀ նոր ղեկա­վարի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, մասնավորապես այն դիրքորոշումը, որ Բա­քուն պետք է ուղղակիորեն բանակցի պաշ­տոնական Ստեփանակերտի հետ: Փաշի­նյանն էլ քննադատում էր Ալիևին ԼՂ կոնֆ­լիկտը ներքաղաքական նպատակներով սրելու և շահարկելու համար: Այս լարվածու­թյունն իր գագաթնակետին հասավ սեպ­տեմբերի կեսերին: Այդ օրերին վարչապետ Փաշինյանի որդին արդեն ծառայում էր Ար­ցախի առաջնագծում: ՀՀ նոր ղեկավարը մի­ջազգային մամուլին տված հարցազրույցնե­րում բացատրել էր, որ դա խաղաղասիրա­կան քայլ է իր կողմից, որովհետև հասկա­նայի է՝ «եթե իմ որդուն ուղարկում եմ Ղարաբաղ, ուրեմն չեմ ուզում, որ այնտեղ պատե­րազմ սկսվի»: Մինչդեռ Ալիևի որդին՝ կրտսերը, սեպտեմբերին զորակոչվեց զին­վորական ծառայության Բաքվի զորամասե­րից մեկում, ոչ թե արցախա-ադրբեջանական շփման գծում, և ռազմական հռետորաբանությունն էլ գրեթե բացակայում էր: Սա վերջին տարի­ների կտրվածքով ամենաերկարատև խա­ղաղ շրջանն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս ընթացքում դիվանագիտական- քաղաքական որոշակի պրոցես էր ընթա­նում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավար­ների և արտգործնախարարների մակար­դակով, բայց այս կիսապաշտոնական բա­նակցություններն ու քննարկումները որևէ շոշափելի արդյունք չտվեցին: Ընդհակառա­կը, դրանք ավելի ակնհայտ դարձրին Երևանի և Բաքվի խոր հակասությունները բանակցային ձևաչափի և հիմնախնդրի կար­գավորման բովանդակային հարցերի շուրջ: Փաշինյանը մի քանի անգամ բարձր ամ­բիոններից հայտարարեց, որ իր համոզմամբ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե´ Ադրբեջանի, թե´ Արցախի և թե´ Հայաստանի ժողովուրդների համար, և սա այն բանաձևն է, որը հնարավորություն կտա հասնել ԼՂ հարցի խա­ղաղ լուծմանը, բայց ՀՀ վարչապետի այս դիրքորոշումը այդպես էլ անարձագանք մնաց Ադրբեջանի կողմից: Բաքուն շարու­նակեց պնդել իր առավելապաշտական մո­տեցումները՝ մերժելով ղարաբաղյան կողմի հետ ուղղակիորեն երկխոսելու առաջարկ­ները և հայտարարելով, թե իրենք առավե­լագույնը կարող են ԼՂ-ին ինքնավարության կարգավիճակ տալ Ադրբեջանի սահմաննե­րի շրջանակում: Շուտով արդեն պարզ դարձավ, որ Դուշանբեի ջերմացման փուլը մոտենում է ավարտին, և պետք է պատ­րաստվել նոր քաղաքական և ռազմական սրացումների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր