ՀՀ արտաքին և դիվանագիտական կառույցները պետք է ակտիվ աշխատանք կատարեն, որպեսզի միջազգային հանրությունը հստակ ձևավորված կարծիք ունենա Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցում. Մարուքյան
Հայաստանի արտաքին և դիվանագիտական կառույցները պետք է ակտիվ աշխատանք կատարեն, որպեսզի միջազգային հանրությունը հստակ ձևավորված կարծիք ունենա Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցում։
Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի կարծիքով՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունը, դիվանագիտական կորպուսը պետք է օր ու գիշեր աշխատեն, որպեսզի միջազգային հանրությունն Արցախի հարցով ունենա ձևավորած կարծիք:
Հավելեց, որ այդ ուղղությամբ պետք է աշխատի նաև խորհրդարանական դիվանագիտությունը, իսկ ընթացքում պետք է ուժեղանալ և վերականգնել խախտված ռազմաքաղաքական բալանսը:
«Ադրբեջանը չի ասելու, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, պետք է միջազգային հանրությունը ձևավորի այդ կարծիքը»,-ընդգծեց Է. Մարուքյանը։