Երևանում կքննարկվեն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու տարբերակները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովն առաջիկայում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ լսումներ է կազմակերպելու: Իսկ քննարկվելիք հիմնական թեման, ինչպես պնդում են մեր աղբյուրները, վերաբերելու է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու տարբերակներին:
Լսումներն էլ տեղի են ունենալու Երևանում, բայց նաև հրավիրվածներ են լինելու Արցախից, այնտեղի խորհրդարանից: ԱԺ այս հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ընդամենը հայտարարեց. «no comment»:
Հարցրինք. «Հերքո՞ւմ եք, որ նման բան է լինելու»: Ի պատասխան` Քոչարյանն ասաց. «Ամեն ինչ մտածվում է` մեր երկրի շահերից ելնելով և մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ամրացնելու համար: Ամեն բան այդ ուղղությամբ արվում է»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]