ՀՀ վարչապետը շնորհավորել է Եռատոնի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորել է Եռատոնի կապակցությամբ։ Վարչապետը տեղադրել է իր զավակների լուսանկարը Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի ֆոնին՝ գրելով.
«Շնորհավորում ենք հայ ժողովրդին եւ առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով:
Սիրելի՚ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ:
Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»:
[img]https://st0.shamshyan.com/editor/0389725001557386014150268.jpg[/img]