211652_close_icon
views-count30468 դիտում article-date 15:17 08-05-2019

Դիլիջանի թունելի փոսալցման աշխատանքներին հետևում է կապի և տրանսպորտի նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 7-ից, «Ճանապարհ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները սկսել են Դիլիջանի թունելի ներսում փոսալցման աշխատանքները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին զուգահեռ՝ նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և ճանապարհային ոստիկանոթյան 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վարորդները երթևեկեն թունելի շրջանցիկ հատվածով, մինչև կավարտվեն աշխատանքները։ Այսօր՝ մայիսի 8-ին, աշխատանքները վերսկսվել են, և ճանապարհաշինարարների աշխատանքիներին օնլայն եղանակով հետևում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Թունելում կատարվել է մեծ փոփոխություն, մասնավորապես, հին լույսերը փոխարինվել են նոր՝ լեդ ժամանակակից լույսերով, մաքրվել են ջրահեռացման խողովակները ու 1-2 օրվա ընթացքում թունելն արդեն բաց կլինի երթևեկության համար։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր