211652_close_icon
views-count43246 դիտում article-date 16:30 02-04-2018

Կապի նախարարն ու «Հայավտոճան»-ի գլխավոր տնօրենը օնլայն եղանակով հետևում են Սյունիքի մարզում կատարվող ճանապարհների փոսալցման աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարականով «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ սկսվել են Երևան-Գորիս ավտոճանապարհի մոտ 60 կմ երկարության՝ Սյունիքի մարզի վարչական տարածքում ճանապարհի փոսալցման աշխատանքները։ Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոսալցման աշխատանքները կատարում են Սիսիանի Ճանշինի աշխատակիցները, ովքեր մինչև փոսալցման աշխատանքները, ճանապարհի վրա եղած խոչընդոտները, այդ թվում՝ առաջացած փոսերը վերացնում են։ Աշխատանքներն ավարտվելու են ապրիլի 6-ին, իսկ այս պահին արդեն մոտ 35 կմ կատարվել է։ Աշխատանքներին օնլայն կապի միջոցով հետևում են նախարար Վ. Մարտիրոսյանն ու «Հայավտոճան»-ի գլխավոր տնօրեն Ա. Արշակյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր