Ժոզե Մոուրինյո. Այս հրաշքը մեկ անուն ունի՝ Յուրգեն
Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ՉԼ կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլի» [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/08/1124259/]հաղթանակը[/url] «Բարսելոնայի» նկատմամբ՝ 4:0:
«Ոչ, ոչ, ես նման բան «Լիվերպուլից» չէի սպասում: Ես միայն ասել էի, որ անհնարինը հնարավոր է:
Բայց պետք է ընդգծեմ, որ այդ հրաշքը մեկ անուն ունի՝ Յուրգեն: Խնդիրն այստեղ մարտավարության մեջ չէ, այլ՝ փիլիսոփայության մեջ: Բնավորության և հոգու: Կոլեկտիվի ներսում հրաշալի հարաբերությունների մեջ:
Կար վտանգ, որ նրանք այս ֆանտաստիկ մրցաշրջանը կավարտեն՝ այդպես էլ ոչինչ չնվաճելով: Իսկ այժմ նրանք Չեմպիոնների լիգայում հաղթանակից մեկ քայլի վրա են: Կարծում եմ, Յուրգենը արժանի է դրան», ասել է Մոուրինյոն:



