211652_close_icon
views-count1652 դիտում article-date 14:53 08-05-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 7-ից 8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 88 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 25, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7-ական, մարմնական վնասվածք հասցնելու ու բնակարանային գողության 6-ական, յուրացման կամ վատնման 5, ապօրինի ծառահատման 4, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3-ական, ծեծի ու սպանության սպառնալիքի 2-ական, կոպոտուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, ինքնիրավչության, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու ու օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր