211652_close_icon
views-count841 դիտում article-date 16:31 08-05-2019

Քաղաքացիական պաշտպանության միջոցառում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանում

Մայիսի 7-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվեց «Նախարարության անձնակազմի գործողությունները քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Միջոցառման նպատակն էր ստուգել նախարարության և ենթակա կառույցների քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը: Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության հետ կապված հարցերը: Առանձնահատուկ դիտարկման արժանացան հրաձիգ-մարզիկներից և մենապայքարային մարզաձևերի մարզիկներից, ըստ անհրաժեշտության, մարտական ստորաբաժանումներ ձևավորելու և համապատասխան խնդիրներ իրականացնելու հետ կապված հարցերը, մարզիկների պատրաստվածության աստիճանի բարձրացման և կոխ և սամբո մարզաձևերի զարգացման հնարավորությունները, երիտասարդության շրջանում նախազորակոչային նախապատրաստության միջոցառումների պատշաճ իրականացումը և ռազմահայրենասիրական գաղափարների տարածումը:

Նմանատիպ նյութեր