211652_close_icon
views-count2864 դիտում article-date 13:12 08-05-2019

Էրնեստո Վալվերդե. Մեր վրայով պարզապես «կատոկով» անցան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Լիվերպուլից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/08/1124259/]պարտությունը[/url]՝ 0:4: «Ամեն ինչ մեր դեմ էր: Մենք չկարողացանք գոլ խփել, ու նրանք պարզապես «կատոկի» պես անցան մեր վրայով: Սա ահավոր արդյունք է մեր երկրպագուների և մեր համար: Մեր բախտը այնքան էլ չբերեց: Պետք է արժանին մատուցել «Լիվերպուլին»: Մենք փորձում էինք մի փոքր խորքից խաղալ, սակայն չորրորդ գոլից հետո ամեն ինչ ավարտված էր: Մենք չկարողացանք պատասխանել: Ինչ վերաբերում է չորրորդ գոլին, ապա մենք շատ մանրազնին էինք պատրաստվել ստանդարտներին, քանի որ «Լիվերպուլը» դրանցում շատ ուժեղ է: Սակայն անսպասելի խաղարկում եղավ, և դա մեզ անակնկալի բերեց: Երբ մրցակիցը նման տարբերությունը հետ է բերում,դրան արդարացում չի կարող լինել: Մենք ենթադրում էինք, որ «Լիվերպուլը» շատ առաջ կխաղա, քան՝ նախորդ շաբաթ: Նրանք այդպես էլ խաղացին, իսկ մենք չկարողացանք լուծել նրանց հզոր պրեսինգի հարցը», ասել է Վալվերդեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր