Էրնեստո Վալվերդե. Կրոյֆը կհպարտանար «Այաքսով», «Բարսայով» ու Պեպի «Սիթիով». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից (3:0) հետո ընդգծել է զուգահեռ խաղում «Այաքսի» հաղթանակը «Յուվենտուսի» նկատմամբ՝ 2:1, և նշել է, որ «Այաքսի» և «Բարսելոնայի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆը ուրախ կլիներ իրեն հոգեհարազատ թիմերի հաջողություններով:
Անկասկած, Կրոյֆը կհպարտանար, որ «Այաքսն» ու «Բարսելոնան» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, Գվարդիոլայի «Ման Սիթիի» հաջողություններով էլ կուրախանան:
Ինչպես տեսնում եք, այս ակումբները ընդհանուր ինչ-որ բան ունեն, որոշակի խաղաոճ: Եկեք ուրախանանք դրանով», ասել է Վալվերդեն: