Էրնեստո Վալվերդե. Հաղթեցինք ՄՅՈւ-ին, թեպետ նրանք ավելի շատ խաղային պրակտիկա ունեին
«Մանչեսթեր Յունայթեդի» «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է ընկերական խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/27/1073476/]հաղթանակը[/url] (1:0):
«Մենք շատ ենք հարգում մրցակցին, ՄՅՈւ-ն չափազանց ուժեղ մրցակից է: Առաջին խաղակեսում արագ խաղ էր ընթանում, երկու թիմերն էլ գոլային պահեր ունեին:
Ընդմիջումից հետո մենք ձգտում էինք ավելի հանգիստ գործել և վերահսկել խաղը:
«Մանչեսթեր Յունայթեդը» ավելի շատ խաղային պրակտիկա ուներ, և թեպետ այն ընկերական խաղ էր, երկու թիմն էլ ցանկանում էին հաղթել», ասել է Վալվերդեն: