211652_close_icon
views-count1489 դիտում article-date 13:43 08-05-2019

Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Սլովակիայում և Չեխիայում ՀՀ նախկին դեսպան, ներկայում Ուրկաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը:

Նմանատիպ նյութեր