5443 դիտում
23:08 07-05-2019
«Ոստիկաններն այս գիշեր մարդկային կյանք փրկեցին, ընդ որում այդ մասին չգրվեց, ոչինչ չասվեց՝ դե արտառոց դեպք չէ»
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոստիկաններն այս գիշեր մարդկային կյանք փրկեցին, ընդ որում, առավոտյան և օրվա ընթացքում այդ մասին չգրվեց, ոչինչ չասվեց՝ դե արտառոց դեպք չէ: ՊՊԾ աշխատակիցները գիշերվա կեսին նկատել էին մեր բնակարանից ոչ հեռու գտնվող ավտոլվացման կայանից դուրս եկող թանձր ծուխը: Րոպեներ անց տեղում էին հրշեջ ծառայությունը և ոստիկանության պատասխանատուները: Ավտոլվացման աշխատակիցը գյուղի տղա է, քնում է հենց աշխատավայրում, տարվել էր քնով և չէր նկատել, որ ջեռուցիչն այրել է վերմակը և մխում է:
Դուռը մի քանի րոպե ուշ բացեին, հետևանքները սարսափելի կլինեին, ինչն այդ երիտասարդ ոստիկանների պարագայում բացառվում էր: Երբ արդեն վտանգը հետևում էր, նայում էի տղաներին, որոնք իրենց պահում էին այնպես, կարծես ոչինչ չէր եղել. դե ծառայություն է՝ կատարում են, օգնեցին տղային ուշքի գալ, հրշեջները մի քանի խորհուրդներ տվեցին ու գնացին իրենց գործին: Աստված Ձեզ պահապան, տղեք...»:
Նմանատիպ նյութեր
2103 դիտում
10:37 13-09-2019
Ընդդիմադիր թևերը, միմյանց դեմ պայքար մղելով, փորձում են «վերցնել» ընդդիմադիր դաշտը․ «Իրատես»
9862 դիտում
11:23 29-05-2016
Գերմանիայում ֆուտբոլի խաղի ժամանակ կայծակը 35 մարդ է տապալել գետնին, ընդ որում` մրցավարին
Այս բաժնից
904 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1321 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1354 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը