211652_close_icon
views-count1066 դիտում article-date 13:10 07-05-2019

ՀՀ նախագահը հանդիպել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին: Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ: Հարցերի նույն շրջանակը նախագահ Սարգսյանը քննարկել է նաև մի խումբ փաստաբանների հետ ունեցած հանդիպման ընթացքում:

Նմանատիպ նյութեր