211652_close_icon
views-count29512 դիտում article-date 23:43 06-05-2019

Երևանում բախվել են 23-ամյա վարորդի վարած Mitsubishi-ն և 67-ամյա վարորդի KIA-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ Դավիթ Նազարյանին պատկանող 23-ամյա Վահրամ Քալանթարյանի վարած Mitsubishi մակնիշի 73 DV 077 համարանիշի և 67-ամյա Արշակ Ավետիսյանի վարած KIA մակնիշի 088 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ KIA-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամի հաշվեկշռում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր