143886 դիտում
18:54 06-05-2019
Արմավիրի մարզում ողբերգական վթարի վայրի տեղազննության ժամանակ 51–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է վայրը հսկող ճանապարհային ոստիկանության Toyota-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 5-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 05:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Նոր Արմավիրի գյուղի բնակիչ, 51-ամյա Վահրամ Մելքոնյանը իր վարած Mercedes մակնիշի 22 ՏՕ 074 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհը սահմնազատված վայրում կայանված վիճակում գտնվող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչ, 56-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի վարած Toyota Corolla մակնիշի ոստիկանական 617 II 01 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/05/1124022/?fbclid=IwAR2Hfvaz7ANFeUfm4RwZJgcGb3R5EEuso-sWxNksNLctXqxLrgChT5Xc1BM]վթարի վայրում [/url]ժամեր առաջ տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյուն, ինչի համար էլ նշված վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանության ծառայողները, որպեսզի քննիչներն ու փորձաքետները կարողանան ազատ աշխատել, իսկ Mercedes-ի վարորդն էլ պատճառաբանում էր, որ չի նկատել, որ տարածքը սահմանազատված է, և վերջին պահին է միայն նկատել, որ քաղաքացիներ են կանգնած ու նրանց չհարվածելու նպատակով խառնվել է իրար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+