Ավստրիայում ՀՀ դեսպանության աշխատակազմը մասնակցել է Լինց քաղաքում գտնվող Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 74-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը
Մայիսի 5-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանության աշխատակազմը մասնակցեց Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 74-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Ծաղկեպսակներ զետեղվեցին 2009 թվականին Ավստրիայում ՀՀ դեսպանության և ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերով Մաութհաուզենի հիշատակի պատի վրա տեղադրված ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:
Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին նաև համակենտրոնացման ճամբարի զոհերի գլխավոր հուշակոթողի, Խորհրդային Միության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի, ինչպես նաև Ղազախստանի և Բելառուսի զոհերի հիշատակի հուշաքարերի մոտ:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի դաշնային վարչապետ Սեբաստյան Կուրցը, Ավստրիայի կառավարության ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Ավստրիայի հասարակական-քաղաքական շրջանակների, ավստրիահայ համայնքի, Ավստրիայի այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած պատվիրակություններ: