2183 դիտում
16:03 20-02-2021
ԱՄՆ-ն համակենտրոնացման ճամբարի 95-ամյա նախկին պահակին արտաքսել է Գերմանիա
ԱՄՆ-ն Գերմանիա է արտաքսել 95-ամյա մի տղամարդու, ով նացիստական Նոյենգամե համակենտրոնացման ճամբարի արտաքին «մասնաճյուղերից» մեկում որպես պահակ էր ծառայում: Այս մասին հայտնել է Der Spiegel-ը:
Պարբերականի տվյալներով` Ֆրիդրիխ Բերգեր անունով տղամարդու տեղափոխման համար վարձակալված հատուկ ամբուլատոր ինքանթիռը վայրէջք կկատարի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում: Հենց օդանավակայանում նա կհարցաքննվի գերմանացի քննիչների կողմից: Ստորին սաքսոնյան Սելե քաղաքի դատախազությունը մտադիր է Բերգերին դատի տալ սպանությանը մեղսակցության կասկածանքով:
ԱՄՆ արդարադատության մարմիններն անցյալ տարի որոշում կայացրեցրեցին արտաքսել այդ մարդուն, քանի որ նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որպես պահակ էր ծառայում Մեպենի (Ստորին Սաքսոնիա) մոտ գտնվող աշխատանքային ճամբարում, եւ դրանով իսկ, նրանց գնահատմամբ, «մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի ակտիվ մասնակիցն է դարձել»: 1959-ին Բերգերը տեղափոխվել էր Թենեսի եւ երկար տարիներ այնտեղ նույնիսկ գերմանական թոշակ էր ստանում:
Ինքը` Բերգերը, փորձում էր արդարանալ այն նրանով, որ ընդամենը 19 տարեկան էր եւ որ ընդամենը կատարում էր իր վերադասների հրամանները համակենտրոնացման ճամբար նշանակման մասին: Որպես պահակ նրա ծառայության մասին հայտնի էր դարձել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բալթիկ ծովում խորտակված նավերից մեկում քարտադարանի հայտնաբերումից հետո: Այնտեղ ավելի քան 2 հազար փաստաթուղթ էին գտել նացիստական համակենտրոնացման ճամբարների պահակների եւ այլ անձնակազմի մասին:
Արդյո՞ք տղամարդն իսկապես դատարանի առջեւ կկանգնի Գերմանիայում, դեռ հայտնի չէ, այդ թվում` կասկածյալի պատկառելի տարիքի պատճառով:

Նմանատիպ նյութեր
4638 դիտում
21:28 12-09-2016
Գերմանիայում դատում են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի 95-ամյա նախկին սանիտար Հուբերտ Զ.-ին
Այս բաժնից
1072 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
901 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1180 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild