Սալահը և Ֆիրմինոն բաց կթողնեն «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի առողջական վիճակի մասին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ:
«Սալահը վաղը չի խաղա: Նա իրեն արդեն ավելի լավ է զգում, սակայն վաղվա խաղը բաց կթողնի», ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Սալահը ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Նյուքասլի» հետ խաղում (3:2) բախվեց մրցակցի դարպասապահ Մարտին Դուբրավկայի հետ, որից հետո նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից:
Մամլո ասուլիսում Կլոպը նաև հայտնել է, որ «Բարսելոնայի» հետ խաղը բաց կթողնի նաև մյուս առանցքային հարձակվողը՝ Ռոբերտո Ֆիրմինոն: