Իսկոն և Կարվահալը բաց կթողնեն «Բավարիայի» հետ պատասխան խաղը
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բավարիայի» հետ պատասխան խաղին:
Մյունխենում կայացած առաջին խաղում (2:1) 26-ամյա ֆուտբոլիստը ուսի վնասվածք է ստացել և ընդմիջմանը փոխարինվել:
Բացի Իսկոյից, մայիսի 1-ին Մադրիդում կայանալիք հանդիպումը բաց կթողնի նաև պաշտպան Դանի Կարվահալը: Վերջինս նույնպես «Բավարիայի» հետ խաղում վնասվածք ստացավ և 2-3 շաբաթ չի խաղա: