211652_close_icon
views-count766 դիտում article-date 16:55 04-05-2019

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում զենք-զինամթերք էր ներկայացրել

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 21.00-ին բաժին դիմած քաղաքացին կամավոր հանձնել է գործարանային արտադրության «Մոսին» հրացան, 7,62 մմ տրամաչափի 1 և 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ։ Հայտնել է, որ զինամթերքը հայտնաբերել է իր տան կտուրում։ Ըստ քաղաքացու՝ այն պատկանել է հանգուցյալ հորեղբորը։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր