211652_close_icon
views-count1524 դիտում article-date 14:36 27-04-2019

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ զենք-զինամթերք են ներկայացրել

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 26-ին, ժամը 12.50-ին, Մարալիկ քաղաքի մի բնակիչ կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 210 փամփուշտ, 2 ծխային գլանակ և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ու հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, իրեն պատկանող վագոն-տնակում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** «Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 26-ին, ժամը 16.45-ին, Մեղրաշեն գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է կոռոզիայի ենթարկված 5.45 մմ տրամաչափի՝ 27, 7.62 մմ տրամաչափի 44 փամփուշտ և «Ֆ-1» տեսակի 2 նռնակ՝ պայթուցիչով, ու հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, տանը կից խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** «Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 26-ին, ժամը 19.20-ին, բաժին է ներկայացել Ալվանք գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգից կրակվող ական, գնդացրի 12,7 մմ տրամաչափի, «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի՝ 9, 5,45 մմ տրամաչափի՝ 112, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 159, կարաբին տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 48 փամփուշտ և հայտարարել, որ մասնակցել է Արցախյան պատերազմին և նշված ռազմամթերքը բերել է այնտեղից, պահել Ալվանք գյուղի իր բնակարանի հարևանությամբ գտնվող ավտոտնակում և մոռացել, սակայն մաքրման աշխատանքներ կատարելիս գտել և ներկայացրել է ոստիկանություն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր