211652_close_icon
views-count1024 դիտում article-date 13:45 16-03-2015

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Գառնիկ Ո.-ն կամավոր հանձնել է նռնակ` պայթուցիչով, «ԴՇԿ» տիպի գնդացրի 2 և տարբեր տրամաչափի 55 փամփուշտ: *** Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1938 թ. ծնված Լուսյա Ա.-ն կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի 3 նռնակ` առանց պայթուցիչի և տարբեր տրամաչափի 182 փամփուշտ: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Օնիկ Ղ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 5.6 տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1932 թ. ծնված Նիկոլ Պ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 11 փամփուշտ, 1 նռնակ և 1 տուփ 200 գ կշռով տրոտիլ: *** Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Էդիկ Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-34P» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Լազր Ե.-ն կամավոր հանձնել է գլանաձև «ամունալ» 3 պայթուցիչ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 87 փամփուշտ, ձեռքի ինքնաշեն 2 նռնակ` առանց պայթուցիչների: *** Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1992 թ. ծնված Հրաչ Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական հրացան: *** Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության շտաբի և Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Հրազդանի բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Արտակ Յ.-ն և կամավոր հանձնել 5.45 մմ տրամաչափի 514 և 7.62 x 54 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 1 պայթուցիչ և ինքնաձիգի 1 պահունակ: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Վիգեն Դ.-ն կամավոր հանձնել է նռնակի 11 պայթուցիչ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ և 5.45 մմ տրամաչափի 124 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր